National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.01.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
1 / 1

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի ստեղծման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայոց բանակի ստեղծումը նորանկախ Հայաստանի պատմության հիրավի ամենափառավոր էջերից է: Ուզում եմ արժանին մատուցել այն անձանց, ովքեր Ղարաբաղյան պատերազմի ծանր օրերին կանգնած են եղել մեր բանակի ստեղծման ակունքներում: Ուզում եմ գլուխ խոնարհել այն տղաների առջեւ, ովքեր այս պահին ամուր են պահում մեր պետական սահմանները, նրանց ընկերների առջեւ, ովքեր այս տարիների ընթացքում իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր երկիրը, նրանց ծնողների ու ընտանիքների առջեւ:

Զինված ուժերի արդիականացումը նոր իշխանությունների առաջնահերթություններից է: Եվ մենք միասին քայլ առ քայլ լուծելու ենք բոլոր խնդիրները, որոնց արդյունքում պիտի էլ ավելի բարձրանա բանակի մարտունակությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր զինվորներին եւ սպաներին: Դուք խաղաղության ու պետականության զարգացման երաշխավորն եք»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am